Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Սպիտակեցնող դիմակներ

Սպիտակեցնող դիմակներ

Կիտրոնի դիմակ:  1 կիտրոնը կտրատել և վրան ավելացնել 100 գ 40 % օղի։ Թողնել 6-10 օր մութ տեղում, հետո քամել և մաքուր դեմքին դնել այս հեղուկով թրջված բամբակը։ Թողնել դեմքին 15-20 րոպե։ Վերցնել բամբակը, անմիջապես դեմքը չլվանալ։

 

1 կիտրոնի հյութը խառնել 100 գ մեղրի հետ։ Այս հեղուկը կարելի է պահել երկար՝ մաքրելով և սպիտակացնելով դեմքը, պարանոցը, ձեռքերը և կուրծքը։ Օգտագործել ամեն օր 10-30 րոպե լվացվելուց առաջ։

 

Վերցնել 1 կիտրոնի հյութը, 1 ձվի սպիտակուցը լավ հարել մինչև փրփրելը և անընդհատ հարելով կաթիլ-կաթիլ ավելացնել կիտրոնի հյութը։ Ստացված զանգվածին ավելացնել 2 թ/գ շաքարի փոշի, 100 գ ջուր։ Նորից խառնել և քսել ղեմքին բամբակի օգնությամբ։ Լվացվել սառր ջրով։

 

Հացի խմորիչի ե 3% թթվածնային ջրի դիմակ: 0,5 գ չորհացի խմորիչը խառնել 10 գ 3% թթվածնային ջրի հետ և ավելացնել 5 գ անուշադրի սպիրտ։ Այս դիմակը շատ հարուստ է վիտամին В-ով և կօգնի մաշկային որոշ խնդիրների ժամանակ:

 

Վերցնել 15-20 գ խմորիչ և լուծել 1-1,5 թ/գ կիտրոնի հյութով։ 2-3 րոպե այս դիմակը թողնել ջրային գոլորշու վրա։ Քսել դեմքին և թողնել 15-20 րոպե, իսկ հետո լվացվել թեյի թուրմով։

 

3% թթվածնային ջրի և կիտրոնի դիմակ:  Վերցնել 1/4 բաժակ քացախ, 1,5գ 40 % օղի և 15 գ 3% թթվածնային ջուր։ Ավելացնել 2 կիտրոնի հյութ և խառնել։ Վերցնել թանզիվը, որի վրա աչքերի, քթի և բերանի տեղերը բացված են, թրջել այս հեղուկով, մի թեթև քամել, որպեսզի հեղուկը չլցվի աչքերը, հարթեցնել և դնել դեմքին, պարանոցին։ Լվացվել սառը ջրով։

 

Լոլիկի դիմակ:  1 լոլիկի հյութը խառնել 1 թեյի գդալ գլիցերինի հետ։ Այդ հեղուկը քսել դեմքին օրական առնվազն մեկ անգամ, թողնել 10 րոպե, ապա լվացվել։ Շատ չոր մաշկը նախապես շփեք սնուցող քսուկով։ Լոլիկի ջրի տևական օգտագործումից հետո մաշկի վրա եղած բծերն ու պեպենները գունատվում են և կարող են լիովին անհետանալ։

 

Խատուտիկի ծաղիկներ:  100 գր խատուտիկի ծաղիկների վրա լցնել մեկ բաժակ եռման ջուր։ Երբ հեղուկը սառի, քամել և լցնել շշի մեջ։ Առավոտյան և երեկոյան այն քսել դեմքին։

Սկզբնաղբյուր. http://www.armfashion.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ani

10.03.2013

իսկ կարելի է իմանալ թե վարունգի դիմակի համար ինչ կրեմ է հարկավոր

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ